Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները լրացուցիչ պարգևավճարներ կստանան, եթե կարողանան դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, հայտնում է ITV-ն՝ հղում անելով Bild պարբերականին։
Աղբյուրի տվյալներով՝ ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստ 100.000 եվրո կստանա, եթե թիմը կարողանա շարունակել մրցաշարում պայքարը՝ Մադրիդի «Ռեալին» առաջն խաղում 0:3 հաշվով զիջելուց հետո։
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան։