Արևիկ Գևորգյան. «Ամեն օր նրան փորձում եմ ապացուցել իմ անկեղծ ընտրությունը, մնում է ինքն ինձ ընտրի»


16:06 , 8 ապրիլ, 2014

ArmStar.am-ի զրուցակիցը «Հայաստանի Արքայադուստր 2010»-ի հաղթող, «Աննա», «Գեներալի աղջիկը», «Կյանքի կարուսել» սերիալների դերասանուհի, «Թոփ 10» ծրագրի հաղորդավարուհի, մոդել Արևիկ Գևորգյանն է:

Դերասանուհու կյանքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ՝ նա որոշել է այլևս մոդելային աշխատանքով չզբաղվել, ընդունվել է թատերական ինստիտուտ, արդեն խաղում է ներկայացումներում:

ArmՏtar.am-ին Արևիկը կպատմի այս փոփոխությունների և այլ հարցերի մանրամասները:

Ի՞նչ է քեզ համար մոդելային կարիերան, և արդյո՞ք ընտանիքդ դեմ չէր այդ ոլորտի աշխատանքին:

Մոդելային կարիերաս սկսվել է շատ վաղ հասակում: Ծնողներս դեմ չեն եղել և հենց նրանք են առաջարկել, որ զբաղվեմ դրանով, պատճառը բավական կոմպլեքսավորված լինելս էր, իսկ 7 ամսվա ուսումս «Ատեքս» նորաձևության կենտրոնում թույլ տվեց ինձ որոշ չափով ազատվել բարդույթներից: Հիմա չեմ զբաղվի այլևս այդ աշխատանքով, քանի որ հետաքրքիրությունս սպառել եմ: Դա մի շրջան էր, որն ինձ  տվեց գունեղ, դրական և հաճելի հիշողութուններ, բայց դա արդեն անցյալում է:

Նշեցիր, որ չես զբաղվի մոդելային գործով, որն՞ է պատճառը:

Կյանքիս այդ շրջանն արդեն անցել է: Իմ առջև բացվեց մի ուրիշ աշխարհ, որը  աննկարագրելի բովանդակային ու հետաքրքիր է:

Ինչպես շատ այլ դերասանների  դեպքում, մուտքդ հեռուստատեսություն սկսվեց քննադատություններով:  Ո՞ր բամբասանքը կամ քննադատությունն է ամենից շատը վիրավորական եղել:

Չի եղել այնպիսի քննադատություն, որը վիրավորի ինձ, քանի որ  ինքս ինձ  ավելի շատ եմ խարազանում, անգամ ինձ համար էր անսպասելի մուտքս հեռուստատեսություն, բայց ոչ մեկ, համոզված եմ, ինձնից շատ ինձ չի քննադատել:

Շարունակությունն` այստեղ