«Չենք լռելու... բայց ուրիշներին լռեցնելու ենք, եթե մեզ դուր չի գալիս»


10:04 , 16 հուլիս, 2012

Եթե հիշում եք, «Չենք լռելուն» երեկ մի տեսահոլովակ էր տեղադրել՝ «Երևանի ՓՈՂՈՑՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ խայտառակ ԱՆՁՐԵՎԻՑ հետո» անվանմամբ։ Պզզզզ։ Էսօր անունը փոխեցին, տեսանյութն էլ դարձրեցին հասանելի միայն հղում ունեցողների համար։ Բայց դա քիչ էր՝ քիչ անց էլ մեկնաբանությունները հեռացվեցին, որոնցում մարդիկ անկեղծ ծաղրում էին «Չենք լռելու»-ին։
Էս ուրախ առիթով «նախաձեռնությանն» առաջարկում եմ նոր անվանում. «Չենք լռելու... բայց ուրիշներին լռեցնելու ենք, եթե մեզ դուր չի գալիս»։
Ու դուք ուզում եք, որ ես ձեր սկզբունքներին հավատա՞մ։