Չինական ճենապակե գավաթը վաճառվել է 36 միլիոն դոլարով


15:06 , 8 ապրիլ, 2014

Lragir.am-ը գրում է.

Հոնգ Կոնգում աճուրդի ժամանակ Մին դինաստիայի շրջանի հազվագյուտ գինու գավաթը վաճառվել է 36.05 միլիոն դոլարով: Այն գնել է միլիարդատեր Լյու Յիկյանը: Այս մասին տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:

Փոքր ճենապակե գավաթը պատրաստվել է Չենգհուա կայսեր օրոք (1465-1487): Չինական ճենապակու վաճառքի նախորդ ռեկորդը գրանցվել է 2010 թվականին, երբ ծաղկամանը վաճառվել է 32.58 միլիոն դոլարով: