14:22 , 8 ապրիլ, 2014Tert.am-ը գրում է.
Ապրիլի 8-ի առավոտյան Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստին ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է УНИАН-ը: Դրան մասնակցել են Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության և «Սվոբոդա» ազգայնական կուսակցության պատգամավորները:
Ծեծկռտուքի պատճառը կոմունիստների առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի ելույթն է եղել, ով հանդես է եկել ներկայիս իշխանության ներկայացուցիչների հասցեին մեղադրանքներով: Նա հայտարարել է, որ նրանք նպաստում են Ուկրաինայի մասնատմանը և դրա անկախության ոչնչացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ