Աֆղանստանի նախագահի թեկնածուները համաձայն են երկրորդ փուլին


14:12 , 8 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Աֆղանստանի նախագահական ընտրություններում առաջատար երկու թեկնածուները որոշել են, որ իրենց միջև ձայների փոքր տարբերության դեպքում երկրորդ փուլը լավագույն տարբերակն է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընտրությունների ֆավորիտներից մեկը՝ երկրի նախկին արտգործնախարար Աբդուլլա Աբդուլլան, ասել է, որ պետք է աֆղանցիներին «երկրորդ հնարավորություն» տալ:

Հաղթանակի մյուս գլխավոր հավակնորդը ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին է: