13:56 , 8 ապրիլ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Դոնբասի հայրենասիրական ուժերի կոմիտեն այսօր որոշում է կայացրել չեղյալ հայտարարել երեկ իր կողմից կայացրած այն որոշումը, որով Դոնեցկի շրջանն անջատվել էր Ուկրաինայից և հայտարարվել անկախ պետությունը՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն։ Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
«Վերջին օրերին Հայրենասիրական ուժերի կոմիտեն ստացել է քաղաքացիների բազմաթիվ դիմումներ, որում նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնում Դոնեցկի հանրապետության հռչակման, այն հարևան պետությանը միացնելու, ինչպես նաև առանց համապատասխան օրենսդրական ապահովման հանրաքվեի անցկացման կապակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ