13:08 , 8 ապրիլ, 2014Lragir.am-ը գրում է.
Ղազախստանում նախատեսում են խստացնել անջատողական գործունեության համար պատիժը, գրում է Tnegrinews-ը՝ հղում անելով Ղազախստանի Գլխավոր դատախազության ներկայացուցչի հայտարարությանը:
Ղազախստանի նոր քրեական օրենսգիրքն առավել խիստ պատիժներ է նախատեսում: «Ղազախստանի տարածքային ամբողջականության անօրինական, հակասահմանադրական փոփոխության» կոչեր անողներին սպառնալու է 7 տարվա ազատարկում, իսկ ծառայողական դիրքի օգտագործմամբ այդպիսի քարոզչության իրականացման համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկում:
Ներկայիս օրենսգրքում անջողական քարոզչության համար նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում: