Ինչպես հաղթել Սբ. Վալենտինին
11:12 , 15 փետրվար, 2012
Էսօր ձևավորված տենդենցի /ոչ ավանդույթի/ համաձայն շատերը յանի թե տոնում են Սբ. Վալենտինի տոնը, իրար բացիկներ ուղարկում, նկարներ ավելացնում սոցցանցերում, նշում դրանց վրա իրենց սիրելիներին ու այլևայլ շատ զիզիբիզի բաներով հրճվում:Մեկ այլ տենդենցի համաձայն` մյուսներն էլ աղաղակում, որ պետք չէ նժել օտար տոնը, քանի որ կա մերը` Սբ. Սարգիսը: Ինչպես հասկացաք` ես հետևում եմ երկրորդ տենդենցին :Ճ
Ամեն դեպքում` ինչու մեր զորավոր զորավար Սբ. Սարգիսը չի կարողանում ազատել հայ երիտասարդությանը օտար լծից: Ինչ անել օտար տոներից ազատվելու և մեր տոները առավել մասսայական դարձնելու համար: Փորձեմ կատարել փոքրիկ վերլուծություն:
Այսպիսով, ինչն է խանգարում Սբ. Սարգիս զորավարի տոնին` առավել տարածված ու սիրված դառնալու հայ երիտասարդների շրջանում.
1. Տեղեկատվության պակաս: Ես ինքս, ինչքան հիշում եմ, Սբ. Սարգսի մասին իմացել եմ մոտ 14-15 տարեկան ժամանակ, մինչդեռ Վալենտինին ճանաչում էի դեռ ավելի վաղ: Ժողովուրդը մեծ մասամբ բավարար չափով տեղեկացված չէ Սբ. Սարգսի տոնի մասին: Եվ ընդհանրապես, Սբ. Սարգսի մասին տեղեկություն գտնելու համար պետք է օգտվել կամ եկեղեցական աղբյուրներից, կամ էլ ահագին տանջվել ինտերնետում, մինչդեռ Սբ. Վալենտինի մասին կարելի է կարդալ համարյա ամենուր :Դ
2. Ատրիբուտիկայի կամ իմ լեզվով ասած` զռթուզիբիլի պակաս: Դժվար թե մտնես որևէ համապատասխան խանութ ու չգտնես Սբ. Վալենտինի տոնի շնորհավորհական բացիկ, ու էդ թեմայով լիքը ուրիշ զռթուզիբիլ: Ու համարյա անհնար է նույն խանութից գտնել Սբ. Սարգսի շնորհավորական բացիկ: Նույն կերպ, ինտերնետում կարելի է գտնել միլիոնավոր էլէկտրոնային ֆլեշ-բացիկներ կամ ուղղակի նկարներ, իսկ Սբ. Սարգիս որոնումով ամենանորմալ ու ամենաբնորոշ նկարը սա է.
Համաձայնեք, էս նկարը նույնիսկ շեյր անել չարժի:
Չգիտեմ ինչու մեր եկեղեցին չի սկսել նմանատիպ բացիկների տպագրությունը, էլի բիզնեսի ձև է որոշակի...
3. Սբ. Սարգսի PR-ի պակաս: Սա երևի ավելի շատ կարելի է բնութագրել որպես Սբ. Վալենտինի PR-ի ավելցուկ, որովհետև էդ անտեր տոնը ուղղակի չափից շատ է պրոպագանդվում: Լիքը կինոներ, երգեր ու եսիմինչեր: Ամեն ինչ պատկերված վառ գույներով ու ոգևորող ռոմանտիզմով: Սովորական մարդիկ էլ ակտիվ են, էս օրերին սաղ ինտերնետը լցված է պոստերով, օրինակ` թե ինչ զրթուզիբիլ նվիրել սիրելիին էս օրը, կամ ինչ դուդ-դուդ բաներ կարելի է անել էս օրը սիրելիի հետ: Իսկ մենք, ինտեռնետոտ ժողովուրդս, հեչ էլ չենք աղաղակում Սբ. Սարգսի մասին: Թեղուտից պակաս հարստություն չէ, ի դեպ:
4. Էս կետով անդրադառնում եմ հայի խասյաթ ասածին, որը ձևակերպվում էօտարամոլություն տերմինով, և որի մասին հիմա ով ասես գրում է, բարձր-բարձր բաներ, հանգիստ կարող եք գտնել կարդալ:
5. Հայի խասյաթ - 2: Որ մտածում ենք` ես իհարկե համաձայն եմ, բայց մենակ ինձնով բան չի փոխվի: Ես ինքս հավատում եմ, որ կփոխվի. հավեսով նշել եմ Սբ. Սարգիսը, իսկ էսօր իմ սիրելիին նույնիսկ չեմ էլ շնորհավորել...
Դե միացեք, դառնանք մեր Սբ. Սարգսի քաջարի զինվորները, ժող...