Արվեստի յուրօրինակ 20 գործ Բրայան Լարսենից


12:22 , 8 ապրիլ, 2014

«Ժամանակակից նկարիչները» շարքից այսօր կանդրադառնանք ամերիկացի, ռոմանտիզմի ոճում ստեղծագործող արվեստագետ Բրայան Լարսենին: Լարսենը ծնվել է 1975թ.-ի փետրվարի 12-ին՝ Յուտայում: 2008թ.-ին սովորել է Նյու Յորքի Արվեստի կենտրոնական ակադեմիայում, 1993-1995թթ.՝ Յուտայի պետական համալսարանի արվեստի և իլյուստրացիայի բաժնում:
Նրա յուրօրինակ աշխատանքները պարունակում են ֆիգուրատիվ նկարչության ու դասական ռեալիզմի տարրեր:
Լարսենի աշխատանքները կարելի է գտնել ԱՄՆ-ի տարբեր պատկերասրահներում, ինչպես նաև անձնական հավաքածուներում: 

© Bryan Larsen


Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք հայազգի տաղանդավոր հիպերռեալիստ Տիգրան Ցիտողձյանին: