Նազենի Հովհաննիսյանի ջերմ շնորհավորանքը Սոֆի Մխեյանին


11:23 , 8 ապրիլ, 2014

Ժամանակն ու տարածությունը միայն ամրացնում են ընկերությունը, եթե այն իսկական է…
Զրկանքներն ու դժվարությունները ՝ կոփում մարդուն… 
Ծանր կացությունը «մերկացնում» ու բացահայտում նրա իրական էությունը… և երբ այդքանից հետո գիտակցում ես այդ մարդու անգին լինելն ու նրա կարևորությունն առհասարակ և ի մասնավորի՝ քո կյանքում, հասկանում ես, որ երջանիկ ես. շատ պարզ։
Քո անսպառ նվիրումն ընտանիքիդ և, մանավանդ ընկերներիդ՝ անհնարին է փոխհատուցել քեզ (թեև ես …կփորձեմ): Դու անսպա՜ռ ես:
Ծնունդդ շնորհավո՜ր, Կրակե աղջիկ ։) իմ ԸՆԿԵՐ՝ ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ ՜՜՜՜՜
Հ.Գ. Քեզ այնպիսի բարձունք եմ մաղթում, որ այնտեղից տեսնես միայն կարևորն ու գեղեցիկը՝ իր անսահմանությամբ, իսկ անկարևորն ու մանրը թող այդպես էլ մնան ներքևում…աննկատ…
Հ.Գ. 2003թ-.ին, երբ Ավետի հետ կռունկի բեմում քեզ «կնքեցինք» ՄԽՈՂ՝ մի բան գիտեինք էլի։))