11:11 , 8 ապրիլ, 2014
Դեռ հին ժամանակներից շներն ու կատուները համարվում են մարդկանց բարեկամներ, սակայն քիչ չեն նաև մարդկանց ու վայրի կենդանիների միջև ընկերության դեպքերը:
Ռուսաստանից 12-ամյա Վադիմ Վելիգուրովը ընկերացել է ճնճղուկի հետ:
Վադիմն ու ճնճղուկը, որին նա անվանել է Աբի, անբաժան են այն պահից ի վեր, երբ տղան գտավ լքված ու վիրավոր փոքրիկ ճնճղուկին և սկսեց խնամել նրան՝ մինչև առողջանալը: Վադիմը ճնճղուկին գտել էր ամռանը՝ Կրասնոյարսկի շրջանի Մինուսինսկ բնակավայրում տատիկի տանն արձակուրդներն անցկացնելիս:
Ճնճղուկը առողջանալուց հետո էլ չի թռել ու մնացել է տղայի հետ:




