10:19 , 8 ապրիլ, 2014
Մեկամսյակն էլ ավարտվեց...
Երեկ խոսում էր մի ադամանդ, ազգի կեսին ադամանդ դարձրած Տիգրան Կարապետիչը: Դրսերում լավ հանգստացած, եկել էր ու ինքն էլ էր վանգայություն անում՝ վարչապետի մասով: Տիգրան Կարապետյանի երեկվա ելույթից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ահագին մտահոգվելու տեղ ունի, որովհետև Կարապետիչը կոնկրետ ԲՀԿ էր պաշտպանում, աչքիս ուզում էր Լևոն Տեր-Պետրոսյանի տեղը գրավեր:
Պարույր Հայրիկյանը նույնպես խոսեց ու մարդկանց մի ստվար զանգվածի՝ մասնավորապես քառյակի ներկայացուցիչներին մի թեթև վիրավորեց, կոպիտ ասած, մարդկանց ասեց մանրապճեղ, եթե վարչապետի հեռացման հետ հարց են կապում: Լավ, ոչինչ, մեր Հայրիկյանն ա նեղանալ չլինի, մարդը 80-ական, 90-ական թվերին գիտեք՝ ի՞նչեր էր անում, բա հո «Սիմվոլ» անկապ տեղը չի դարձել:
Հանգուցալուծումը մոտ է, հեսա ազգս մի տեսակ թեթևություն կզգա, ամեն մի օրը մոտեցնում է բոլոր տեսակ վանգաների պապանձվելուն: Հեսա բոլորս կիմանանք՝ ով է վարչապետը: Բայց պատկերացրեք՝ եթե ինչ-որ մեկը գուշակած լինի, հացներս կերանք մի 2 շաբաթ. կասի՝ տեսա՞ք՝ ես ճիշտ էի:
Մեկամսյակն էլ ավարտվեց, բայց ոչինչ չփոխվեց. էլի մենք պայքարում ենք ու քննարկում այնպիսի հարցեր, որոնք ուղղակի ժամանակի կորուստ են առաջացնում: Ապրիլի 7-ին գեղեցիկ ստատուսներ, գեղեցիկ բառեր, այդ ամենը հրաշալի է, սակայն պետք ոչ թե մեկ օր լինի այդ գեղեցկությունը, այլ ամեն օր: