09:16 , 8 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Սիրիայում հոլանդացի հոգևորականի սպանությունից ու խաղաղ բնակիչների վրա գրոհայինների մի շարք հարձակումներից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պահանջել է, որպեսզի հակամարտող կողմերն ապահովեն բոլոր խաղաղ բնակիչների անվտանգությունը՝ անկախ նրանց կրոնական և էթնիկ պատկանելությունից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով կազմակերպության մամլո հաղորդագրությանը:
72-ամյա ճիզվիտ հոգևորական Ֆրանս վան դեր Լուգտի սպանությունը տեղի էր ունեցել Հոմսում:
«Գլխավոր քարտուղարը դատապարտել է բռնության այդ անմարդկային գործողությունը մի մարդու դեմ, ով հերոսաբար կանգնել է Սիրիայի ժողովրդի կողքին՝ չնայած շրջափակմանն ու աճող դժվարություններին»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Պան Գի Մունը ցնցված է Քեսաբում կոտորածի մասին նյութերով, չնայած ՄԱԿ-ում դրանց իսկության հաստատում չկա: