ԱՄՆ-ը բազմաթիվ դիակների վրա կառուցված պետություն է. 20-րդ դարի կեսերին այստեղ ստեղծվեցին առաջին ռասիստական խմբավորումները


19:09 , 14 հուլիս, 2012

20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ստեղծվեցին մի քանի ուլտրաաջ ու ռասիստական խմբավորումներ ու կազմակերպություններ: Դրանցից ամենահայտնին 3-ն էին` «Ջոն ԲԵրչի Ընկերություն», «Կու Կլուկս Կլան» և «Սպտակամորթ քաղաքացիների խորհուրդներ»: Այս 3 կազմակերպություններն էլ հովանավորվում ու աջակցում էին ոստիկաննրեը, դատավորները, սենատորները, նահանգապետերը և այլ քաղաքական ու հասարակական գործիչներ...

Դրանցից ամենասարսափելի ու դաժանը համարվում էր «Կու Կլուկս Կլանը» կամ «KKK»...

«KKK»-ի առաջին կլանը ստեղծվեց ու գոյատևեց 5 տարի 1865-1870 ու ունեցավ մոտ 500 000 անդամ: «KKK»-ի երկրորդ կլանը ստեղծվեց ու գոյատևեց 1915-1944 թ-երը և ուներ 3-ից 6 միլիոն հետևորդ, իսկ երրորդ կլանը 1946թ-ից մինչ այսօր...

«KKK»-ն հալածում էր ու ահաբեկում էր ընդհանուր առմամբ սևամորթերին ու հարցերը լուծում էր Լինչի Դատաստանի միջոցով`սպանել, վառել և այլն...

«KKK»-ի գործողություններից ԱՄՆ-ում զոհվեցին ավելի քան 100 000 սևամորթ քաղաքացիներ, 50 000-ից ավել սպիտակամորթ քաղաքացիներ, որոնք պաշտպանում էին սևամորթներին, տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ունեին այլ քաղաքական հայացքներ ....միլիոնավոր մարդիք ահաբեկվեցին, վիրավորվեցին.... գրեմ մի հայտնի մարդկանց մասին, ովքեր զոհ գնացին ԱՄՆ-ի քաղաքականությանը....

1963 թ. ապրիլ - Գնդակահարվել է սպիտակամորթ բալտիմորցի Ուիլիամ Մուրը, որը մեն-մենակ Թենեսսիից Միսիսիպի «ազատության երթ» է կատարել:

1963 թ. հունիս - Միսիսիպի նահանգում ապանվել է Մեդգար Էվերսը` գունավոր բնակչության առաջաֆիմությանն աջակցող ազգայի ասոցիացիայի բաժանմունիք քարտուղարը:

1963թ դեկտեմբեր - Ռումբի պայթման հետևանքով վիրավորվել է Կարոլին Դենիելսը, որը Դոուսեն քաղաքում սևամորթ ընտրողների գրանցումով է զբաղվում:

1964թ հունվար - Սպանվել է Լուիս Ալլենը` Լիբերտի քաղաքի սևամորթ առաջնորդը:

1964թ ապրիլ - Ստեյտովիլլ քաղաքում սպանվել է մունիցիպալ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած սևամորթ Բենջամին Կարլտոնը:

1965թ մարտ - Գնդակահարվել է Վայոլա Լիուզոն` Սելմա-Մոնտհոմերիի քաղաքացիական իրավունքների արշավանքի մասնակից կինը:

1965թ մայիս - Բելզոնի քաղաքում սպանվել է սևամորթ քահանա Ջորջ Լին ու նրա կինը` իրենց անունները ընտրողների ցուցակից ջնջելը մերժելու համար:

1966թ փետրվար - Այրվածքներից վախճանվեց Վերնոն Դամերը` գունավոր բնակչության առաջադիմությանը աջակցող ազգային ասոցիացիայի բաժանմունքի քարտուղարը, որի տունը հրդեհեցին «KKK»-երը:

1966թ հունի - Վիրավորվել է Ջեյմս Մերեդիտը, առաջին սևամորթը, որ 1962թին դարձել էր Միսիսիպի նահանգի համալսարանի ուսանող:

1967թ փետրվար - Սպանվել է Ուորլեստ Ջեքսոնը` գունավոր բնակչության առաջադիմության նպաստող ասոցիացիայի գանձապահը:

1968թ ապրիլի - ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ Է ԱՄՆ-ՈՒՄ ՍևԱՄՈՐԹԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐ ԿԻՆԳԸ:

1968թ նոյեմբեր - Սպանվել է Չարլզ Բիլասպը` Քինգի զինակիցը, սևամորթական իրավունքի համար պայքարի ղեկավարներից մեկը Բիրմինհեմ քաղաքում:

1969թ հունվար - Սպանվել է Էդվին Պրետտը` Սիետլ քաղաքում տեղական սևամորթական «քաղաքային լիգա» կազմակերպության ղեկավարը:

 

Այսպիսի մարդիք շատ-շատ կան, ովքեր զոհ են գնացել ԱՄՆ-ի ներքին քաղաքականությանը, ու շատերը կան, որոնք կգնան....դրան գումարած արտաքին քաղաքականության զոհերը: Դուրսա գալիս, որ ԱՄՆ-ն ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ու ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ էլ բեթարա......

 

բազմաթիվ մարդկանց դիակների վրա կառուցված պետություն...

 

ՆՅՈՒԹԵՐԸ ՎԵՐՑՎԱԾ ԵՆ «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՍԵՎ ՀԱՐՅՈՒՐՅԱԿԸ»ԳՐՔԻՑ