22:39 , 7 ապրիլ, 2014Esem.am-ը գրում է.
«Բանակում», «Անծանոթը», «Կոտրված սրտեր» հեռուստասերիալներից հանրությանը հայտնի Գևորգ Գրիգորյանը մի քանի տարի է, ինչ հեռուստաէկրաններին է: Երևանի թատրոնի և կինոյի պետական իստիտուտի Կինոյի և թատրոնի դերասան ֆակուլտետն ավարտած Գևորգն իր մարմնավորած գլխավոր դերերով կարճ ժամանակում սիրվեց հեռուստադիտողների կողմից:

ESem.am-ը դերասանի հետ զրուցել է սերիալներում այլև չնկարահանվելու, թատրոնում աշխատանքի անցնելու, երկրից մեկնելու ու առաջիկա ամուսնության մասին: Ճշտել ենք նաև լուրերը, թե ինքն ու Նաստիան շտապում են ամուսնանալ, քանի որ բալիկի են սպասում:

Պարզվում է՝ Գևորգը ցանկություն ունի դերասանական կարիերան շարունակել թատրոնում, ինչն էլ խանգարում է սերիալներում նկարահանվելուն: «Կարծում եմ՝ ժամանակն է հեռանալ հեռուստաէկրաններից: Մի քանի տարի անդադար եթերում եմ եղել, հիմա թատրոնում հիմանական աշխատանքի անցնելու ժամանակն է: Առաջարկ ունեմ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից, բայց դեռ մտածում եմ ընդունել, թե ոչ, քանի որ երկրից առժամանակ մեկնելու նպատակ ունեմ,- ասաց Գևորգը, ով ցանկություն ունի ստեղծագործական գործունեությունը շարունակել ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում: -Դեռ հստակ չեմ որոշել՝ ուր կմեկնեմ, բայց մինչև տարեվերջ հաստատ գնալու եմ Հայաստանից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ