19:48 , 7 ապրիլ, 2014
168.am-ը գրում է.
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի և «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամների հանդիպման ժամանակ քննարկվեց Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հարցի կանոնակարգման ուղղությամբ կառավարության ձեռնարկած համապատասխան քայլերը միտված են ոչ միայն ընդերքի ջրային պաշարների վերականգնմանը,այլև ջրի նվազագույն ծախսով ձկնաբուծական մթերքների առավելագույն ծավալների ապահովվմանը:
«Այդ նպատակով նախապատրաստվող «Ձկնաբուծական գործունեության լիցենզավորման կարգն ու ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով ջրի խնայողական համակարգերի ներդրման համար նախատեսվում է օժանդակություն ցուցաբերել ձկնաբուծական տնտեսություններին, մշակման փուլում է: Դրանով պետությունը ցանկանում է օժանդակել և ձեր բիզնեսին, և կանոնակարգել ջրային պաշարների նպատակային օգտագործումը Արարատյան դաշտում»,-նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ