Իրանը մոտ ժամանակներս նավթի արդյունահանումը կհասցնի օրական 4,2 մլն բարելի


19:42 , 7 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Իրանը մտադիր է մոտ ժամանակներս նավթի արդյունահանումն օրական 2,8 մլն բարելից ավելացնել մինչև 4,2 մլն բարել՝ հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Նա նշել է, որ Թեհրանը «չի սպասի ԱՄՆ-ի թույլտվությանը», և որ ԱՄՆ-ի ու նրա արևմտյան գործընկերների սահմանած պատժամիոցները խոչընդոտ չեն լինի արտահանման ծավալների մեծացման համար:

Զանգանեն զգուշավոր լավատեսություն է հայտնել նավթային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու վերաբերյալ, բայց նշել է. «Եթե դրանք պահպանվեն, մենք կաշխատենք՝ ելնելով այդպիսի իրավիճակից»: