21:31 , 7 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միքայել Բալլակը կարծում է, որ հարավամերիկյան հավաքականներն ի վիճակի են զարմացնել ֆուտբոլային աշխարհին առաջիկա Մունդիալում:
«Մեր խումբը բավական բարդ է, չնայած, իհարկե, Գերմանիայի ընտրանին ֆավորիտ է,- Բունդեսթիմի նախկին ավագի խոսքերը մեջբերել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:- Սա հավասար խումբ է, որում ընդգրկված է նաև Պորտուգալիայի ազգային թիմը: Գանայի հավաքականը լավագույններից մեկն է Աֆրիկայում, իսկ ԱՄՆ-ի ընտրանին նկատելի առաջընթաց է արձանագրել Յուրգեն Կլինսմանի գլխավորությամբ: Այդուհանդերձ, վստահ եմ, որ Գերմանիայի հավաքականը դուրս կգա փլեյ-օֆֆ»:
Բալլակը նշել է նաև այն թիմերին, որոնք կհավակնեն աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ