18:19 , 7 ապրիլ, 2014
Դուք կարող եք վերաճեցնել կանաչ սոխերը՝ դրանց արմատների մոտի մասը մի փոքր ջրով լեցուն բաժակի մեջ դնելով: Այնուհետև հարկավոր է բաժակը տանել լավ լուսավորված սենյակ և որոշ ժամանակ այն պահել այնտեղ:
Երբ սխտորը սկսում է ծլել, այն կարելի է դնել մի փոքր ջրով լեցուն բաժակի մեջ և սխտորի ծիլեր աճեցնել: Դրանք ավելի թույլ հոտ ունեն, քան սխտորը, և կարող են օգտագործվել տարբեր աղցանների և այլ կերակրատեսակների մեջ:
Չինական կաղամբը կարելի է վերաճեցնել լավ լուսավորված տարածքում՝ դրա արմատը տեղադրելով ջրի մեջ: 1-2 շաբաթ անց այն կարելի է հանել ջրից և տնկել հողով լեցուն տարայի մեջ:
Գազարի ծայրի մասը դրեք մի փոքր ջրով լեցուն ափսեի մեջ: Դրեք այդ ափսեն լավ լուսավորված սենյակում կամ պատուհանագոգին:
Ռեհանի ցողունները դրեք ջրի բաժակի մեջ և այդ բաժակը տեղադրեք արևի ուղիղ ճառագայթների ներքո: Երբ արմատները մոտ 5 սմ երկար լինեն, դրանք տնկեք կուլաների մեջ: Ժամանակի ընթացքում դրանց մեջ ռեհան կաճի:
Կտրեք նեխուրի ստորին մասը և տեղադրեք այն տաք ջրով լի ոչ խոր թասի մեջ: Այնուհետև արևի տակ դրեք այդ թասը: Տերևները կսկսեն հաստանալ և աճել: Որոշ ժամանակ անց նեխուրը հանեք թասի միջից և այն տեղափոխեք արևի տակ: