17:52 , 14 հուլիս, 2012
Ես սկսում եմ հասկանալ, որ իմ կյանքի իմաստի բացակայությունն է: Պաուլո Կոելյո
Մարմին, հոգի և միտք…….Սրանք այն կարևորագույն երեք մակարդակներն են, որոնցից կազմված է մարդը:
Մարմինը դա այն է, ինչ մենք կանք` ֆիզիկական և ֆիզիոլոգիական իմաստով, միտքը դա այն է, ինչ մենք մտածում ենք` մեր զգացողությունները, մեր մտադրությունները, իսկ հոգին այն է, ինչին մենք ձգտում ենք` մեր կյանքի իմաստը: Այս երեք մակարդակները մշտապես գտնվում են փոխկապակցվածության և փոխազդեցության մեջ: Նրանց հավասարակշռությունը ապահովում է անձի ֆիզիկական և հոգեկան առողջությունը:
Ցանկացած փոփոխություն` լինին դա բացասական, թե դրական, անձի համակարգում ի հայտ է բերում անհավասարակշռություն, որը նպաստում է երեք մակարդակների խախտմանը: Բայց երբ այդ համապասխան նոր որակներն ու իրադարձությունները ներքնայնացվում են` ենթարկվում վերլուծության, փոփոխվում և ինտեգրվում անձի ամբողջականության մեջ, ապա սկսում են դառնալ սովորական, և մենք դրանց գոյությունը այլևս չենք էլ նկատում:
Սա նորմալ, բնական երևույթ է: Այնուամենայնիվ, մենք կյանքում անընդհատ հավասարակշռության մեջ ենք` կայուն վիճակում. Դա նման է քայլքի` սկզբից մի ոտքի վրա ենք, հետո մյուս` անհավասարակշռության մեջ, բայց իրականում մենք առաջ շարժվելով պահպանում ենք մեր հավասարակշռությունը: Այսինքն, քանի մենք քայլում ենք` >, ամբողջ համակարգը գտնվում է հավասարակշռության մեջ: Իսկ ի՞նչ կլինի եթե մենք կանգնենք:
Ասեմ, որ կանգնել նշանակում է փակվել: Եթե կյանքը փորձենք պատկերացնել երկար գծի տեսքով, որի մի կողմում գտնվում է կայունությունը, իսկ մյուս կողմում առաջխաղացումը, ապա կանգնելով մենք ձեռք ենք բերում հավասարկշռություն, բայց դրա հետ մեկտեղ այնպիսի հոգեկան վիճակներ, ինչպիսիք ենք ձանձրույթը միապաղաղությունը, կյանքի անիմաստությունը: Իսկ այդ գծի մյուս կողմում գտնվում է մշակութայնությունը, փոփոխությունները, նոր որակները: Երբ մենք ապահովում ենք մեր կայնությունը մենք ձեռք ենք բերում վստահություն, անընդհատություն, հստակություն, իսկ եթե մեկ քայլ հակառակ կողմն ենք դնում մեզ են պատում բուռն փոփոխությունները: Այս երկու ուղիների ընտրության մեջ մարդիկ նաև ձեռք են բերում կոնվերգենտ և դիվերգենտ մտածողություններ:
Փոփոխություններից տարակուսելը ունի իր հիմնային պատճառները: Անձի ամենատարրական պահանջմունքներից մեկը համարվում է բազային անվտանգության պահանջմունքը, որը մարդ ձգտում է ապահովել առաջին հերթին, բայց արդի աշխարհում անվտանգությունը ամենաահավոր վտանգն է:
Ինչքան հաճախ ենք մենք լսում և ականատես լինում մարդկանց այնպիսի հոգեկան վիճակների, ինչպիսիք են կյանքի իմաստի կորուստը, ապատիան, դեպրեսիան: Դրա բացատրությունը այն է, որ անհատը, ձգտելով ապահովել իր անվտանգության պահանջմունքը, ինչպես նաև իր երեք մակարդակների միջև հավասարակշռությունը, ձգտելով խուսափել սթրեսներից, մնում է կանգնած նույն տեղում` մոռանում իր ինքնաիրականացման պահանջմունքի մասին և տարակուսում փոփոխություններից:
Եթե այս նյութը կարդալով զգում եք, որ խոսքը հենց ձեր մասին է, ուրեմն սկսեք այն հարցից, թե ինչպես փոխեմ իմ կյանքը, հետո հարցրեք ձեզ. >: Եթե այն, ինչ դուք արել եք մինչ հիմա անօգուտ է, ապա անել ինչ-որ բան այլ կերպ արդեն բարելավում է: Սկզբից ամեն ինչ դժվար է թվում Ձեզ, բայց միայն մեկ քայլ անելով` դուք հնարավորություն եք ստանում տեսնել, թե ինչ պետք է անեք հետո: Ինչքան ավելի լայն են Ձեր երևակայության սահմանները, այնքան ավելի շատ են հնարավոր տարբերակները և այնքան ավելի հեշտ են կատարվում փոփոխությունները: