Կալիֆոռնիայում ուսանողական խնջույքը վերածվել է բախումների ոստիկանության հետ․ Ձերբակալվել է 100 ուսանող


11:04 , 7 ապրիլ, 2014

39177380Araratnews.am-ը գրում է.

Ոստիկանները հարավային Կալիֆոռնիայում ձերբակալել են ավելի քան 100 հոգու այն բանից հետո, երբ ուսանողական խնջույքը վերածվել է ոստիկանության հետ փողոցային բախումների։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Այս շրջանի շերիֆի հաղորդած տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Այլա-Վիստա առափնյա շրջանում, ուր ուսանողները նշում էին գարնանային արձակուրդները։ Բախումները սկսվել են, երբ խնջույքի մասնակիցներից մեկը ոստիկանության աշխատակիցներից մեկի դեմքին խփել է շշերով լի պայուսակով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ