Տարեց բրիտանուհին նախընտրել է էֆթանազիան, քանի որ ներկա հասարակության մեջ պահանջարկ չունի


08:34 , 7 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Կերպարվեստի 89-ամյա ուսուցչուհի Աննա անունով կինը՝ Մեծ Բրիտանիայի Սուսեքս կոմսությունից, Շվեյցարիա է մեկնել՝ կամավոր կերպով իր կյանքին վերջ տալու: Ընդ որում, կինը չէր տառապում մահացու հիվանդությամբ: Որպես պատճառ նա մատնանշել է ժամանակակից հասարակության կողմից չընդունվելը, որտեղ տեխնոլոգիաները հաղթում են մարդկությանը: Այս մասին գրում է Daily Telegraph-ը: 
«Մարդիկ օտար են դառնում միմյանց նկատմամբ: Մենք վերածվում ենք ռոբոտների, մեր մեջ ավելի ու ավելի քիչ մարդկային վերաբերմունք է մնացել: Ես լողում եմ հոսանքի ընթացքով և չեմ հասցնի մյուսների հետևից: Այսօր ընդունված է ամեն ինչ այլ կերպ անել: Իսկ եթե ես չեմ կարող, ավելի լավ է գնալ»,- մահվանից առաջ ասել է Աննան: