ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը դրական կազդի Ռուսաստանի վրա.Էշթոն


23:23 , 5 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելը կարող է դրական արդյունք ունենալ Ռուսաստանի տնտեսության համար, հաղորդում է УНН-ը:

Համապատասխան հայտարարությունը Բրյուսելում արել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: 

Էշթոնը նշել է նաև, որ ուկրաինական ինքնավարության սպառնալիքի նպատմամբ Եվրոպան միացյալ դիրքորոշում ունի: 

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը փաստել է «Ռուսաստանի, ուկրաինացի կոլեգաների և ԱՄՆ-ի» հետ քաղաքական երկխոսության շարունակման կարևորությունը: