19:48 , 5 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը վերջերս իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանահայերի 98-99 տոկոսը (շուրջ 100 հազար մարդ) Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, իսկ 1-2 տոկոսը՝ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հետևորդներ են:
Տարբեր տվյալների համաձայն՝ մինչև 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը, իրանահայերի թիվը կազմել է 200-250 հազար:
Ներկայում Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Իսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայության շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ:
Իսլամական հեղափոխությունից հետո, թեև երկրի սահմանադրությամբ՝ իրանահայ համայնքին տրվել են բացառիկ իրավունքներ և հնարավորություններ, սակայն դժբախտաբար վերջին տարիներին իրանահայերի թիվն օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով նվազում է:
Այսօր Իրանում կան բնակավայրեր, որտեղ գտնվում են հայկական եկեղեցիներ ու դպրոցներ, սակայն ցավոք այդ բնակավայրերում այլևս հայեր չեն ապրում և դրանք մնացել են միայնակ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը..jpg)
Իրանի Իսֆահան նահանգի Ֆերեյդունշահր բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցին է, կառուցված՝ 18-րդ դարում:.jpg)
Անահիտ Բարսեղյանը Ֆերեյդունշահրում բնակվող միակ քրիստոնյան է, որը փաստացի համարվում է Ս. Մարիամ եկեղեցու միակ այցելուն և պահապանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ