Կրեմլը սպառնում է Ադրբեջանին ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացրած բանաձևին կողմ քվեարկելու համար


17:24 , 5 ապրիլ, 2014

ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի շուրջ քվեարկությունը Կրեմլում պարզվում է ոչ ոք չի մոռացել. Ոչ ոք չի մոռացել այդ քվեարկության մասնակիցներին և մասնակիցների և դրանց համապատասխան դիրքորոշումներին բնավ մատների արանքով նայել չի պատրաստվում: Վերջերս Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ, Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հարցազրույցից էր տվել ադրբեջանական Vesti.az կայքին, որի ժամանակ շատ լավ հասկացնել էր տվել, որ Ադրբեջանը պետք է ընտություն կատարի «կա´մ Ռուսաստանի հետ է, կամ էլ Ռուսաստանի դեմ»:

Հարցազրույցի ընթացքում ադրբեջանցի լրագրողի այն հարցին թե ինչպես էլ Կրեմլում ընդունել այն փաստը, որ Ադրբեջանն աջակցեց Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը, Դուգինը պատասխանել է շատ հստակ` ասելով մասնավորապես հետևյալը. «Շատ վատ։ Որպես Ռուսաստանի վերաբերյալ անբարյացակամ քայլ։ Ու դա, անշուշտ, բացասաբար կազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Բաքուն իր դիրքորոշման համար ստիպված կլինի վճարել։ Ու շատ լուրջ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի ձեռքերում է։ Ինչպես արդեն նշել եմ, Ռուսաստանն ուշադիր հետևում է իր հարևանների՝ ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ վարքին։ ՄԱԿ-ում Ադրբեջանի նման ելույթից հետո՝ կարող եմ միայն այսպես ասել՝ հիմա կլուծենք Ուկրաինայի հացերը, այնուհետ կտեսնենք՝ ով է մեր ընկերը, ով՝ թշնամին։ Սա էժան չի նստի Ադրբեջանի վրա»:

Տեսեք Դուգինը մի քիչ նացիոնալիստական և ծայրահեղական հայացքներով մարդ է, բայց մի շարք փորձագետնեև գտնում են, որ վերջինս հանդիսանում է Կրեմլի գաղափարախոսներից մեկն է, հետևաբար անլուրջ ընդունել այս մարդու հայտարարություններն այդան էլ լուրջ չէ: Փաստորեն սրանից կարելի է ենթադրել, որ Կրեմլն անուղղակիորեն սպառնում Ադրբեջանին պատժել, սակայն չի հստակեցնում, թե ինչպես: Մյուս կողմից Դուգինը որոշ ակնարկներ այնուամենայնիվ անում է` ասելով, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի ձեռքբերում է»: Այնպես որ հետաքրքիր է գործնականում տեսնել, թե արդյոք վերջին հաշվով այս ամենը թանկ կնստի Ադրբեջանի վրա թե ոչ, իսկ նստելուց ինչքան թանկ կնստի: