«Բորուսիա»-ն կպայքարի «Ռեալ»-ի հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման համար


16:46 , 5 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Bild-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն միացել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի ձեռքբերման համար մղվող պայքարին:

Տեղեկությունների համաձայն` գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է հզորացնել հարձակման գիծը: Հիշեցնենք, որ Մորատայի ծառայություններով են հետաքրքրված նաև Լոնդոնի «Արսենալ»-ը, «Բայեր»-ն ու Միլանի «Ինտեր»-ը:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 16 հանդիպում է անցկացրել` դառնալով 4 գոլի հեղինակ: