Կուրմանբեկ Բակիևը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման


13:18 , 5 ապրիլ, 2014

425310BF-9A90-4FA9-8338-31B01693851D_mw1024_n_sAraratnews.am-ը գրում է.

Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ բրիտանացի գործարար Շոն Դեյլիի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Այս մասին հաղորդում է 24.kg կայքը։

Հեռակա այս դատավճիռը կայացրել է Բիշքեքի դատարանը։ Բացի Բակիևից, դատապարտվել են նաև նրա երեք բարեկամները։ Բակիևի եղբայրը՝ Պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար Ժանըբեք Բակիևը և նախկին նախագահի որդին՝ Մաքսիմը, ով ղեկավարել է Ազգային անվտանգության պետական կոմիտեն, դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ նախկին նախագահի առաջին ամուսնությունից որդին՝ Մարատը՝ 20 տարվա ազատազրկման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ