Հունաստանի իշխանությունները արգելել են աշխատավայրում տեսահսկման սարքեր տեղադրել


12:52 , 5 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Անձնական տվյալների պաշտպանության հունական վարչությունը արգելել է տեսահսկման սարքեր տեղադրել աշխատավայրերում, ռեստորաններում, հանգստի գոտիներում ու այլ վայրերում՝ բացառությամբ առանձին դեպքերի, հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը:

Մասնավորապես, արգելված է տեսախցիկներ տեղադրել հասարակական սննդի ու հանգստի վայրերում, հանդերձարաններում, զուգարաններում ու խանութների այն աշխատասրահներում, որոնք հասանելի չեն հասարակությանը: 

Տեսահսկման սարքերը կարող են տեղադրվել գանձապահների մոտ, գումարի պահման պահոցների վրա՝ այն պայմանով, որ դրանք ուղղված լինեն այդ օբյեկտների ուղղությամբ, այլ ոչ թե աշխատակիցների աշխատատեղերի: 

Տեսագրող սարքերի տեսագրությունները պետք է ոչնչացվեն 15 աշխատանքային օրվա ընթացքում: