Պատի վրա ստեղծված հիպերռեալիստական 25 գեղանկար Դեյվիդ Կասսանից


12:55 , 5 ապրիլ, 2014

Ամերիկացի արվեստագետ Դեյվիդ Կասսանը հայտնի է իր իրական չափերի հասնող ռեալիստական դիմանկարներով: Նրա ստեղծագործությունները միավորում են ֆիգուրատիվ առարկաները աբստրակտ ֆոնի վրա` ստեղծելով միաժամանակ իրական ու աբստրակտ պատկերներ:

Կասսան այժմ ապրում ու ստեղծագործում է Բրուկլինում: Նկարիչը հրավիրվում է դասախոսելու աշխարհի  տարբեր երկրների ինստիտուտներում:
Նա բակալավրի աստիճան է ստացել 1999թ.ին Նյու Յորքում Սիրակուզի համալսարանի Վիզուալ ու կատարողական արվեստի քոլեջում: Այնուհետև ուսումը շարունակել  Նյու Յորքի ազգային ակադեմիայում: Նրա աշխատանքները տեղ են գտնում բազմաթիվ պատկերասրահներում տպագրվում ամսագրերում:
Նկարչի յուղաներկով պատի վրա ստեղծված աշխատանքները դիտեք ստորև: