Իրանցի կրոնական գործիչը դեմ է Թեհրանում ԵՄ ներկայացուցչություն բացելուն


09:56 , 5 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Իրանում ազդեցիկ կրոնական գործիչ այաթոլլա Մովահեդի Կերմանին դեմ է հանդես եկել Թեհրանում ԵՄ ներկայացուցչություն բացելուն: Այս մասին նա հայտարարել է Թեհրանի համալսարանում՝ գրում է ITAR-TASS-ը:

Նրա խոսքերով՝ «Իրանի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ «լրտեսական որջ» ստեղծվի Իրանի մայրաքաղաքում»: «Նրանք, ովքեր պատրաստվում են գրասենյակ բացել, պահանջել են, որ մենք Արևմուտքի երկրների խորհրդարանական պատվիրակություններին Իրան ժամանելու հնարավորություն տանք և թույլ տանք նրանց հանդիպել հակահեղափոխական շրջանների ներկայացուցիչների հետ»,- ասել է Քերմանին:

«Մենք պայքարել ենք մեր անկախության համար և թույլ չենք տա, որ որևէ մեկը խառնվի մեր ներքին գործերին»,- հավելել է նա: