«Ժողովուրդ». ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել


08:26 , 5 ապրիլ, 2014

«ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել՝ այդ նպատակով անգամ «դրսից տղա բերելով»։ Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ու նրան «ուղարկել» Սերժ Սարգսյանի մոտ։

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը ցանկացել է, որպեսզի Բորդյուժան Ս. Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար՝ համոզելով որ հենց ՕԵԿ ղեկավարին նշանակեն թափուր մնացած պաշտոնում։

ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Բորդյուժան Հայաստանում է՝ գործնական հարցեր քննարկելու համար. «Իսկ երկրի վարչապետ նշանակելու իրավասությունը երկրի նախագահինն է, ով խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ ու որոշում կկայացնի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։