«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանն արդեն նոր պաշտոնի առաջարկ է ստացել


08:10 , 5 ապրիլ, 2014

«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն նոր պաշտոնի առաջարկ է ստացել։

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը համաձայնել է լինել Եվրասիական միության և Մաքսային միության տնտեսական համագործակցության բարձրագույն ղեկավար կազմում։ Նա, ըստ էության, կզբաղվի Մաքսային միության կազմ ընդգրկվելու Հայաստանի օրենսդրական և այլ խնդիրներով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։