07:56 , 5 ապրիլ, 2014«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մարտի 30-ին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր: Բաղրամյան 26-ում նա մի քանի ժամ է անցկացրել, ապա հեռացել է: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա այդ օրը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Վերահսկիչ պալատի տարեկան՝ 2013-ի հաշվետվությունը, որտեղ առկա են բազմաթիվ սկանդալային բացահայտումներ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ Կառավարությունը մտադիր էր ՎՊ լիազորությունները կրճատել՝արգելելով այդ կառույցին որեւէ գնահատական տալ իր բացահայտումներին։ Չի բացառվում, որ Սարգսյանի հրաժարականի վրա ազդեցություն են ունեցել նաեւ ՎՊ նախագահի ներկայացրած փաստերը, որոնք քողարկելու համար Տ. Սարգսյանը հատուկ օրենք էր մշակել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում