Գագիկ Բեգլարյանն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի» ընթացքը


00:07 , 5 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանն ապրիլի 4-ին հանդիպել է Համաշխարհային բանկի՝ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Քարոլինա Մոնսալվեին և հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Զարուհի Թոխմախյանին:

Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի» ընթացքը և 2015-2017թթ. ժամանակահատվածի համար պլանավորված աշխատանքները, ինչպես նաև՝ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Ներդրումների եվրոպական բանկի կողմից համատեղ նախապատրաստվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրի համաֆինանսավորման հնարավորությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ