23:13 , 4 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը չեղյալ է հայտարարել ապրիլի 7-11-ը կայանալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ նախատեսված իր ելույթը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԵԽԽՎ մամլո ծառայությանը:
«Մենք հենց նոր ստացանք նրա հավաստիացումը, որ նա չի կարող հաջորդ շաբաթ Ստրասբուրգ գալ: Իր այցը չեղյալ հայտարարելը Յացենյուկը բացատրել է ԱՄՀ-ի ներկայացուցիչների հետ անհապաղ բանակցություններ վարելու անհրաժեշտությամբ»,- հստակեցրել են մամլո ծառայությունում:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի վարչապետը Վեհաժողովի քարտուղարությանը վստահեցնում էր պատգամավորների առջև ելույթ ունենալու իր պատրաստակամության մասին: