Բացառիկ հարցազրույց Քեսաբում ահաբեկիչների ու վարձկանների դեմ կռվող ազգությամբ հայ զինվորի հետ


22:29 , 4 ապրիլ, 2014

Հարց. 
Ողջու՛յն, Գարո: Խնդրում ենք պատմի՛ր մեզ ինքդ քո ու այն բանի մասին, թե որքան ժամանակ ես խաղաղություն և կարգ ու կանոն պահպանում Սիրիայում: 

Պատասխան: 
Ես ծնվել եմ 1989 թվականին Հալեպում: 2009թ.-ին, երբ պատերազմը սկսվեց, ընտանիքով տեղափոխվեցինք մեր պատմական հայրենիք՝ Հայաստան: Բայց այնժամ, երբ սկսեցի գիտակցել, որ Սիրիայում զոհվում են խաղաղ բնակիչները՝ երեխաներն ու տարեցները, մի բան հստակ հասկացա՝ պետք է հետ մեկնեմ: Չէ ո՞ր ես ծնվել ու մեծացել եմ Սիրիայում, ապրել սիրիացիների հետ, իմ հացը կիսել նրանց հետ և չեմ կարող լքել նրանց դժվար իրավիճակում: 2011թ.-ին հետ վերադարձա Սիրիա, ու այդ ժամանակվանից ի վեր կռվում եմ ահաբեկիչների ու վարձկանների դեմ: Տա՛ Աստված այս պայքարում հաղթանակած դուրս գանք: 

Հարց. 
Որքա՞ն հայորդիներ են կռվում Սիրիայում: Ինչպիսի՞ն են ձեր փոխհարաբերությունները ազգային ինքնապաշտպանական մյուս ջոկատների և սիրիական կառավարության հետ: 

Պատասխան. 
Սիրիայում շատ են մեր հայ եղբայրները, ովքեր կռվում են: Բոլորս մեկ ընտանիքի նման ենք ապրում՝ միասին կռվում հանուն սիրիական հողում խաղաղության վերահաստատման: Մեր ռազմաջոկատում կռվում են ոչ միայն հայեր, այլ նաև արաբ քրիստոնյաներ: Բոլորս պայքարում ենք հանուն մեր ընտանիքների ապագայի: Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել սիրիական կառավարությանը՝ հայ ինքնապաշտպանական ջոկատների հանդեպ ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև ցուցաբերած ակտիվ աջակցության համար: Կեցցե՛ ազատությունը Սիրիայում: Կեցցե՛ Բաշար Ասադը: 

Հարց.
Պատմի՛ր մեզ Քեսաբում տիրող իրավիճակի մասին: Ի՞նչ է այնտեղ տեղի ունեցել ու ինչպիսի՞ն է իրավիճակն այնտեղ այժմ:

Պատասխան. 
Քեսաբը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ, և այնտեղ երբեք պետական ռազմական միավորումներ չեն եղել: Երբեմն ահաբեկիչների կողմից Քեսաբի վրա իրականացվել են հարձակումներ, սակայն Քեսաբի ինքնապաշտպանական ջոկատներին հաջողվել է նրանց ետ մղել: Բայց Քեսաբի մեր եղբայրներն իրենց թերի սպառազինությամբ անկարող էին դիմադրել մինչև ատամները զինված ահաբեկիչներին, որոնք ստանում էին Թուրքիայի օդային ու հրետանային աջակցությունը: 
Քեսաբի վրա հարձակման ժամանակ ես Դամասկոսի մոտակայքում գտնվող Մալուլա քաղաքում էի: Եղբայրնրիս հետ շտապ եկանք այստեղ ու հիմա կռվում ենք այդ շների դեմ: Համոզված եմ, որ այս դժվարին պայքարում մենք կհաղթենք: Ես վստա՛հ եմ ու դու՛ք էլ պետք է վստահ լինեք դրանում: Ներկա դրությամբ վիրավոր եմ և ի վիճակի չեմ ակտիվ պայքար մղել: Արդեն իններորդ անգամն եմ վիրավորվում, այս անգամ՝ ոտքերից: Սակայն չեմ հուսահատվում և մի քանի օրից կրկին ի վիճակի կլինեմ շարունակել պայքարը: Հիմա Քեսաբի տարածքի 70%-ը մեր ձեռքում է: Եվս մի քանի օր և մեր մայրերն ու քույրերը կկարողանան վերադառնալ իրենց տները: 

 

Հարց. 
Համացանցում տարածում է գտել հակասական տեղեկատվություն հայ բնակչության և, ընդհանուր առմամբ, Քեսաբի բնակչության շրջանում գրանցված զոհերի քանակի վերաբերյալ: Պարզաբանի՛ր, խնդրում ենք, թե ինչպիսին է իրավիճակը: 

Պատասխան. 
Համացանցը լի է ոչ ճշգրիտ տեղեկատվությամբ: Մեր թշնամիները դրա համար ջանք չեն խնայում: Տեղեկատվական պատերազմներ տանելու մեծ վարպետներ են ու ամեն կերպ փորձում են արդարացնել իրենց գործողությունները: Արևմու՛տքն էլ նրանց թիկունքին է: Ըստ իմ ունեցած տվյալների Քեսաբում հայկական ծագում ունեցող մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Իսկ մեծ թվով հայեր թշնամու ձեռքը գերի են ընկել: Հավատացե՛ք, լավ է մեռնել, քան այդ շների ձեռքը գերի ընկնել: Սիրիական բանակի հետ միասին մեզ հաջողվեց պաշտպան կանգնել քաղաքացիներին՝ տարհանման ընթացքում, այդպիսով՝ խուսափելով հնարավոր զոհերից: Եվս մեկ անգամ երախտապարտ եմ սիրիական բանակին, Բաշար Ասադին ու իմ եղբայրներին: 

Հարց. 
Իսկ ընդհանուր առմամբ քանի՞ մարդ է զոհվել Քեսաբի համար պայքարում: 

Պատասխան. 
Քեսաբի համար պայքարում զոհվել են մոտ 1800 շներ և ավելի քան 200 սիրիական բանակայիններ: Միշտ է՛լ այդպես է լինելու: Ցավոք, մենք կկորցնենք մեր եղբայրներին, բայց և կհաղթենք: Հիշե՛ք, որ հավատքը դեպ Հիսուս՝ կամուրջ է որ ձգվում է մահվան անդունդի վրայով: 

Հարց. 
Ինչո՞վ են առաջնորդվում ծայրահեղական շները, երբ սպանում են խաղաղ բնակիչներին: Ի՞նչն է նրանց մղում այդ քայլին: Արդյոք սպանությունների ժամանակ հավատքի, ազգության, քաղաքական հայցքների գործոնները դեր խաղում են: 

Պատասխան. 
Շունը հենց դրանով էլ շուն է, որ ուտում է ցանկացած միս, միայն թե այն լինի: Մեր թշնամիների մեծամասնությունը պատերազմում է՝ ելնելով անձնական, բայց իսլամական գաղափարախոսությունից: Նրանց գործողությունների հիմքում հենց դա է ընկած: Նրանց համար մեկ է՝ ում կամ ինչի համար սպանել: Եթե դու մահմեդական չես ու չես ուզում դառնալ, ուրեմն քեզ կսպանեն: Եթե մահմեդական ես ու չես կիսում նրանց ռազմական տեսակետը, ուրեմն քեզ կսպանեն: Իսկ ինչ վերաբերում է Քեսաբին ու Հալեպին՝ բանն այլ է: Այս քաղաքներում նպատակադրված պայքար էր ընթանում հենց հայերի՝ քրիստոնյաների դեմ: Քեսաբում հատկանշական էր այն, որ Թուրքիան բացահայտ կերպով իր օդային ու հրետանային աջակցությունն էր ցուցաբերում շներին: 

Հարց. 
Զգում ես արդյոք ամբողջ աշխարհի հայության աջակցությունը:, Եթե ոչ, ապա ասա՛, թե ինչ պետք է նրանք անեն այդ նպատակով: 

Պատասխան: 
Համընդհանուր աջակցություն չենք զգում: Ցավո՛ք: Աջակցություն զգում ենք առանձին անհատների, խմբերի կողմից: Նրանցից շատ շնորհակալ ենք: Մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ այժմ Հալեպում կան հազարավոր հայեր՝ առանց տանիքի, առանց հաց ու ջրի: Նրանք աջակցության կարիք ունեն: Թե՛ բարոյական և թե՛ ֆինանսական: Մե՛նք նույնպես զրկանքներ ենք կրում, սակայն պատերազմում ենք: Չկա՛ պատերազմ առանց զրկանքների: Հայե՛ր՝քույրե՛ր ու եղբայրնե՛ր, վերհիշե՛ք ձեր պատմությունը: Աջակցե՛ք աշխարհով մեկ սփռված հայերին: Աջակցեք նրանց, ովքեր վտանգի մեջ են և Աստված ձեզ չի՛ մոռանա: 

Հարց. 
Հուսամ, նրանք կլսեն քո կոչը ու առավել սրտացավ կլինեն իրենց հայրենակիցների դժբախտության և տառապանքների նկատմամբ: Խնդրում ենք քո կանխատեսումներն անես այս, այսպես կոչված՝ սուրբ պատերազմի մասին: Սուրբ պատերազմ՝ բարու ու արդարությունը ընդդեմ խավարի ու քաոսի: 

Պատասխան. 
Հաղթանակը մե՛րն է լինելու: Դեպի այդ հաղթանակը տանող ճանապարհին կկորցնենք մեր եղբայրներին, սակայն արդարությունն ու բարությունը վերջիվերջո կհաղթանակեն: Ինչպես ասում են՝ ի՞նչ տարբերություն ով է մեզ դեմ, երբ մեզ կողմ է Աստված: