21:43 , 4 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Անցած տարի Facebook սոցցանցը 330 ցանցահեն է վարձել աշխարհի տարբեր երկրներից, հայտնում է The Wall Street Journal-ը: Նրանք պետք է սոցցանցում խոցելի տեղեր գտնեին: Նրանց որոնումների համար Facebook-ը 1,5 մլն դոլար է ծախսել, ասված է ընկերության հաշվետվության մեջ: Հայտնաբերված սխալների թվով առաջատար են Ռուսաստանի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի և Հնդկաստանի ներկայացուցիչները:
Ռուսները մեկ տարում 38 սխալ են գտել: Դրանցից յուրաքանչյուրի համար Facebook-ը վճարել է միջինում 4 000-ական դոլար: Ռուսներին տրված պարգևավճարի ընդհանուր գումարը գերազանցել է 150 000 դոլարը: Բրազիլացի ցանցահենները 53 սխալ են գտել (մոտ 200 000 դոլար), Հնդկաստանի մասնագետները՝ 136 սխալ (184 000 դոլար), իսկ ամերիկացիները՝ 92 սխալ (209 000 դոլար):
Ռուսներն ու բրազիլացիներն ավելի քիչ սխալներ են գտել, փոխարենը՝ նրանց բացահայտումներն ավելի նշանակալի են եղել: «Նրանք գտնում են բաներ, որոնք մենք չենք կարող հայտնաբերել»,- ասել է Facebook-ի տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Ալեքս Ռայսը:
Ամենահաջողակ ցանցահեններից է 27-ամյա բրազիլացի Ռեժանալդո Սիլվան Սան-Ժոզե-դուս-Կամպուսից, ով հայտնաբերել է սխալ, որը հանցագործներին կարող էր հնարավորություն տալ հասանելիություն ստանալ Facebook-ի սրվերներին և ոդին: Սխալը հայտնաբերելու համար բրազիլացին ստացել է 33 500 դոլար, իսկ հետո սոցցանցը նրան աշխատանք է առաջարկել: