19:34 , 4 ապրիլ, 2014
Քանի որ «ոչիշխանականների» կարծիքով վարչապետի հրաժարականը նաև իրենց ջանքերի արդյունքն է, և այս խնդրից դուրս վերջիններս նպատակադրում դեռևս չունեն, առաջարկում եմ որպես այդպիսին քննարկել ՀՀ ՍԴ բոլոր անդամների ինքնահրաժարականը պահանջելու հարցը: Կարծում եմ, որ թե՛ նպատակն է արժանի «ոչիշխանականների» ջանքերին և թե՛ դրական արդյունքի դեպքում հայաստանցիներիս կազատեն հա՛մ սալին, հա՛մ նալին խփող այդ կառույցից՝ դրանով նպաստելով սահմանադրական արդարադատության համակարգում հստակություն մտցնելուն: