18:56 , 4 ապրիլ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Նրա վարչապետ նշանակվելուց հետո կառավարությունը` բառի բուն իմաստով հեղափոխվեց: Տիգրան Սարգսյանը եկավ ու հայտարարեց, որ նախարարները պետք է համակարգչից օգտվել իմանան` 21-րդ դարն է վերջապես: Նախարարներին հանձնարարեց, ինքն էլ ավելի առաջ անցավ` պետական պաշտոնյաների շրջանում նա առաջինն էր, որ բացեց սեփական բլոգը: Հետո գրանցվեց Թվիթերում: Բարձր տեխնոլոգիաները զարգացնելն ու առաջ մղելը նրա «այլ ձիովն» էր: Տիգրան Սարգսյանն էր, որ հայտարարեց Գյումրի տեխնոպարկի կառուցման մասին, երկար տարիներ այն չկառուցելու համար քննադատվեց, բայց գործը տեղից շարժվեց` շինարարությունը սկսեցին: Նրան էր պատկանում նաև Դիլիջանը ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարը: Հանրության ավելի լայն շրջանակներում վարչապետը կհիշվի իր մի քանի ձևակերպումներով, որոնցից ամենահայտնին, թերևս, խորհուրդն էր` ուղղված գյուղացիներին. «Կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մարլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»:
Գյուղացիների հետ հաց էլ կկիսեր, տրակտոր էլ կքշեր: Առաջին փորձը, որի կադրերը չեն պահպանվել դեռ 2011-ին էր: Ասում են, տրակտորի ղեկին նստելը հաջողեց, տեղից պոկելը նույնպես, իսկ ահա երկար ճանապարհ չանցավ: Հարվածեց մոտակա պատին: Երկրորդ փորձը հաջող էր ու վերջերս` բելառուսական տրակտորը չդավաճանեց: Շուտով կպարզվի, որ գիտելիքահեն տնտեսությունից ու բարձր տեխնոլոգիաներից զատ վարչապետը դեմ չէ նաև երգ ու պարին: Սփյուռքահայ երեխաների հետ հանդիպման էր գնացել, նրանց լսում, նրանց հետ շփվում է: Բայց երբ կիթառը ձեռքը վերցրեց` հաջորդ օրը դարձավ Յութուբի ամենադիտված վարչապետ-երգիչներից մեկը:
Լեզվի սայթաքում, թե...: Ուսանողների օրվա տոնակատարությունների ժամանակ Տիգրան Սարգսյանը որոշում է ողջունել մասնակիցներին: Կանգնում է` ժպիտով, խոսում է` անմիջական, բայց հնչում է չարաբաստիկ բառը ու հիմք դնում վիրուսի պես տարածվող խոսքուզրույցների:
Մամուլը պայթոց, վարչապետը հարբած է: Տիգրան Սարգսյանն էլ իրեն չկորցրեց: Կառավարության ղեկավարը նույն ժպիտով ու նույնքան անմիջական բացատրեց: Խմելու դեմ ոչինչ չունի, պապի խորհուրդն էլ երբեք չի մոռանում` ափսոս, որ խմած չէր:
Ամենաերկար խոսացող վարչապետներից մեկի, ամենակարճ խոսքը: Ազգային ժողով: Հարց ու պատասխան: Ամբիոնին է մոտենում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Երկարաշունչ ու պատկերավոր հարց: Կարճ պատասխան, որից հետո էլ ավելի լակոնիկ լինելն անհնար է:
Տիգրան Սարգսյանը երբեք աչքի չի ընկել բռնկուն բնավորությամբ: Բայց որպես գործող ու «դե յուրե» վարչապետը կառավարության վերջին նիստի ժամանակ չկարողացավ զսպել կրքերը: Այդ ո՞վ է ասում, որ կառավարությունը չի օգնում գյուղացիներին` հռետորական հարցով է դիմում վարչապետը: Այդ ինչո՞ւ ուրիշը իր մի քանի դրամ օգնության մասին խոսում է, կառավարությունը միլիոնների մասին ձայն չի հանում` մնացածը ուղիղ խոսքով:
Չնայած քննադատություններին ու չստացված նախաձեռնություններին Տիգրան Սարգսյանը միշտ աչքի էր ընկնում իր հեղափոխական բարեփոխումներ կատարելու ցանկությամբ: Նա դեմ էր օլիգապոլիաներին ու բացահայտ ասում, որ դրանց դեմ պայքարում միայն կառավարությունն ու իշխանությունն` առանց հասարակության, անզոր են: Հրաժարականի դիմումից հետո նրա ամենակարճ հայտարարությունը անմիջապես դիմումի հաստատումից հետո էր:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ