ԱՄՆ-ում կին պարաշյուտիստը մահացել է համաշխարհային ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ


20:49 , 4 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Գերմանացի կին պարաշյուտիստ Դիանա Փերիսը մահացել է պարաշյուտով հավաքական ցատկի ժամանակ, որը պետք է դառնար համաշխարհային ռեկորդ: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ ամերիկյան Արիզոնա նահանգում՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Ոստիկանության տվյալներով՝ 46-ամյա Փերիսը մահացել է իր հիմնական պարաշյուտի անսարքության պատճառով:

Ինչպես հստակեցրել է պարաշյուտիստների World Team խումբը, որը կազմակերպել էր միջոցառումը, Փերիսի հիմնական պարաշյուտը բացվել է երկրին չափազանց մոտ, այդ իսկ պատճառով պահուստային գմբեթը չի աշխատել:

Հավաքական ցատկին մասնակցել է 28 երկրի 222 պարաշյուտիստ: Խումբը պետք է թռչեր 5486 մետր բարձրությունից ու ազատ անկման ժամանակ ձևավորեր երկնքում երկու ֆիգուրներ: Թռիչքի ժամանակ այլ պարաշյուտիստներ չեն տուժել: Չնայած տեղի ունեցածին՝ խումբը մտադիր է շարունակել համաշխարհային ռեկորդ սահմանելու փորձերը: 

Ինչպես հայտնել է Փերիսի ամուսինը, նա իր կյանքի ընթացքում իրականացրել է ավելի քան 1500 պարաշյուտային ցատկ: