20:25 , 4 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Ծխող կանայք ավելի հաճախ են ուտում ֆասթֆուդ և չեն զգում ճարպի ու քաղցրի չափը՝ պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Obesity գիտական ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով 21-41 տարեկան ծխող ու չծխող կանանց:
Մասնավորապես, հետազոտողներին հաջողվել է պարզել, որ ծխող կանայք ավելի հաճախ են ուտում ֆասթֆուդ:
Ավելին՝ նրանցից շատերը չեն զգում ճարպոտ ու քաղցր սննդի չափը, ինչի հետևանքով ձեռք են բերում ավելորդ քաշ: