Օպերայի տնօրենի մրցույթում հաղթող են ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը


17:28 , 4 ապրիլ, 2014

Օպերայի տնօրենի մրցույթում հաղթող են ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ ՄանասյանըAravot.am-ը գրում է.

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում: 

Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել 3–ը:

Հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը /9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ/, Գագիկ Զալիկի Մանասյանը /7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ/: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ