ԱՄՆ մի քանի նահանգների սպառնում է տոռնադո


14:14 , 4 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ եղանակի ազգային ծառայությունը Տեխաս և Միսուրի նահանգների բնակիչներին նախազգուշացնում է վերահաս տոռնադոյի մասին:

Տեխասի և Միսուրիի այն շրջանների բնակիչները, որտեղ, ըստ օդերևութաբանների, տոռնադոյի վտանգ կա, խորհուրդ է տրվում բնական աղետի ժամանակ թաքնվել անվտանգ վայրերում: Հայտնում են շատ ուժեղ քամու և կարկուտով ուղեկցվող անձրևի մասին՝ գրում է The Weather Channel պորտալը:

Բացի դրանից՝ նահանգների անվտանգության ծառայությունները զգուշացնում են, որ կարող են արմատախիլ լինել ծառեր և փլուզվել շինություններ: Աղետն առանձնապես վտանգավոր է շարժական տների տերերի համար: