Մենք կանխատեսումներ չենք անում. ՊՆ խոսնակըˋ Սեյրան Օհանյանի վարչապետ նշանակվելու հավանականության մասին


14:01 , 4 ապրիլ, 2014

06-3-1-1Araratnews.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո մամուլում սկսեցին շրջանառվել որոշ անձանց անուններ, որոնք, հնարավոր է, առաջիկայում զբաղեցնեն վարչապետի պաշտոնը: Շրջանառվող լուրերում ամենից շատ նշվում է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը:

Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ նման բան չկա եւ այդ լուրերը լուրջ չի համարում:

«Մենք կանխատեսումներ չենք անում: Մենք զինվորական, պրակտիկ, կոնկրետ մարդիկ ենք, եւ մենք այսօր կոնկրետ քայլեր ենք անում մեր հայրենիքի անվտանգության հետ կապված խնդիրներ լուծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ