13:30 , 4 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Ֆինլանդիայի Վենտաա քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. առաջնությունը:
70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում Գրիգորը 3:7 հաշվով առավելության է հասել բուլղարացի Միրոսլավ Կիրրովի նկատմամբ:
Գրիգորյանը կիսաեզրափակչում ուժերն է չափելու ռումինացի Ադրիան Մոիսի հետ: