13:50 , 4 ապրիլ, 2014
ՍԴ-ի որոշումն այն էր, ինչ սպասելի էր և կամ պետք էր վարչակազմին՝ չնայած նույնիսկ ես մի պահ կասկածեցի իմ իմացածին: Իսկ ես լավ գիտեմ մեր իրականությունը, ինչի առումով, մի կողմից, գոհ եմ, բայց մյուս կողմից էլ վախենում եմ դրանից: Վախենում եմ, որովհետև կյանքի իմ իմացությունն ինձ հուշում է, որ այսպես մենք ուղիղ գծով գնում ենք դեպի ռուսական գուբերնիայի կարգավիճակին, ինչը հաստատ մեր ազգային իղձերի հետ չի բռնում: Եվ դրա վկայությունը ոչ միայն հայ-ռուսական և հայ-արևմուտք հարաբերություններն են, այլև ներքաղաքական բոլոր զարգացումները, որոնց թագն ու պսակը, բնականաբար, ՍԴ որոշումն էր: Իսկ դրա «լուսապսակը» ՍԴ անդամ Ֆ.Թոխյանի՝ համարյա միաժամանակ երկու հեռուստաընկերություններին տված՝ իրարամերժ կարծիքներն էին պարտադիր բաղադրիչի առումով: Կարող են ասել, որ վերջինիս մոտ անձի երկվություն է առաջացել, սակայն եթե հիշենք, որ ինքն էր սահմանադրական նախկին փոփոխությունների հանձնաժողովի նախագահը (Հայրիկյանից հետո), ապա նման անձին այդպիսի պատասխանատու աշխատանք հանձնարարելը խոսում է հենց պետության կազմալուծման միտումների առկայության մասին: