13:10 , 4 ապրիլ, 2014
Yerkir.am-ը գրում է.
Երեկ երեկոյան, երբ հրաժարականի դիմում ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, լուրեր սկսվեցին շրջանառվել, թե հաջորդ վարչապետը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:
Yerkir.am-ի խնդրանքով ՀՀ երկրորդ նախագահ գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձավ այս լուրերին: Նա մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: