13:07 , 4 ապրիլ, 2014Եթե հավատանք տարբեր լրատվամիջոցների՝ 10 օրից մենք ունենալու ենք կոլեկտիվ վարչապետություն... Հլա հաշվեք, թե քանի լրատվամիջոց է արդեն գրել. «Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ Հայաստանի վարչապետ է նշանակվելու...»: Ընդ որում, բոլորը տարբեր մարդկանց անուններ են տալիս: Այնպես որ, շուտով մենք ունենալու ենք առնվազն 5-6 վարչապետ, որոնք ըստ երեւույթին, կառավարելու են ռոտացիոն սկզբունքով... Կամ համատեղ... Ու դա լավ է՝ գոնե վարչապետության ոլորտում մոնոպոլիա չի լինի...
