Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերը նվազել են 20.5%-ով


12:57 , 4 ապրիլ, 2014

Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերը նվազել են 20.5%-ովPanorama.am -ը գրում է.

Ըստ ստացված օպերատիվ տվյալների, ՀՀ տնտեսության օտարերկրյա ներդրումների հոսքերը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) 2013թ. հունվար-դեկտեմբերին կազմել են 1941.0 մլն. դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 18.8 %-ով, ընդորում ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 4 69.2 մլն. դոլար (նվազել է 35.3%-ով), այլ ներդրումներինը` 777. 3 մլն դոլար (նվազել է 14.3 %-ով), պորտֆելային ներդրումներինը` 694.5 մլն. դոլար (աճել է 356.1 անգամ):

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2013 թ. ընթացքում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից ներդրումների տեսքով իրականացված ֆինանսական միջոցների արտահոսքը հանրապետությունից (առանց վճարված տոկոսների, դիվիդենտների և վարկերի մարումների ) կազմել է 48.6 մլն . դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ